ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կոսովոն բանակ կունենա

Կոսովոն բանակ կունենա
14.12.2018 | 18:21

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը մտադիր է սեփական բանակը ստեղծել: Այդ մասին գրում է Лента-ն:


Ըստ լրատվականի՝ Կոսովոյի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրում լիարժեք բանակի ստեղծումը կարգավորող օրենսդրական նախաձեռնությանը, որին 120 պատգամավորներից կող է քվեարկել 105-ը: Ըստ այդ նախագծի՝ Կոսովոյի Անվտանգության ուժերի նախարարությունն անվանափոխվել է պաշտպանության նախարարության:
Այդ որոշումը քննարկել են նաև ՆԱՏՕ-ում: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր խոսքում ասել է. «Ցավում եմ, որ այդ նախագիծն ընդունվել է ՝ հաշվի չառնելով ՆԱՏՕ-ի բարձրաձայնած մտահոգությունները: Մենք ստիպված կլինենք վերանայել մեր ռազմական հարաբերությունները Կոսովոյի հետ»:
Հիշեցնենք, որ Կոսովոյի զինուժը ձևավորվել է 2009-ին՝ ինքնիշխանություն ձեռք բերելուց անմիջապես հետո:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ